copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:21 10-10-2021

Կալիֆոռնիայում խաղալիքների խանութներին կպարտադրեն գենդերային չեզոք բաժիններ ունենալ

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները պահանջել են, որ մանկական ապրանքներով զբաղվող մանրածախ ցանցերը՝ խաղալիքներով և հիգիենայի միջոցներով գենդերային չեզոք բաժինները ունենան: Այս մասին հայտնում է New York Post թերթը:

Հոդվածում ասվում է, որ օրինագիծը, որը պատրաստել է նահանգի օրենսդիր ժողովի անդամ Էվան Լոուն՝ Դեմոկրատական կուսակցությունից, արդեն ստորագրել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը:

«Մենք պետք է դադարենք պարտադրել այն, ինչն ընդունելի է որոշ սեռերի համար և պարզապես թողնենք, որ երեխաները երեխաներ մնան: Հուսով եմ, որ այս օրենքը կխրախուսի ավելի շատ ձեռնարկությունների Կալիֆոռնիայում և ԱՄՆ -ում՝ խուսափելու վնասակար և հնացած կարծրատիպերի ամրապնդումից», - ասել է Լոուն:

New York Post-ը նշում է, որ օրենքն առաջադրվել է ԼԳԲՏ ակտիվիստների կողմից, որոնք կարծում են, որ մարկետոլոգների կողմից օգտագործվող վարդագույն և երկնագույն երանգները ամրապնդում են գենդերային կարծրատիպերը և վնասում երեխաներին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ