copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 20:29 10-10-2021

«Պետք է հոգեբանորեն տրամադրվենք Ռումինիայի դեմ խաղին»․ Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով Ռումինիայի ընտրանին առանձնանում է թիմային խաղով:

«Ռումինիան շատ ուժեղ հավաքական ունի, որի կազմում հանդես են գալիս տաղանդավոր ֆուտբոլիստներ: Առիթ ունեցել եմ աշխատելու ռումինացի ֆուտբոլիստների հետ և հաճույք եմ ստացել նրանց խաղից: Մեզ համար անբավարար է Իսլանդիայի դեմ խաղի արդյունքը: Սակայն ֆուտբոլում տեղ չունի բողոքելը և հիմա պետք է հոգեբանորեն տրամադրվենք Ռումինիայի դեմ խաղին», - նախախաղային ասուլիսի ընթացքում ասել է մասնագետը: Կապառոսի խոսքով` Ռումինիայի ազգային թիմն առանձնանում է թիմային խաղով:
ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը