copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:01 09-10-2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Մոսկվայում մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 5-6-ը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, որտեղ ունեցել է գործնական հանդիպումներ։

Հոկտեմբերի 5-ին նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ալմաստի արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսաստանյան «ԱԼՌՈՍԱ» ընկերության կառավարման անդամ, «ԱԼՌՈՍԱ միացյալ վաճառքի կազմակերպության» տնօրեն Եվգենի Ագուրեևի և «ԱԼՌՈՍԱ» ընկերության Միջազգային համագործակցության վարչության պետ Պյոտր Կարակչիևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադամանդագործության ոլորտներում հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

Նարեկ Տերյանը տեղեկացրել է գործընկերներին նոր ստեղծվող «Հայ-Ալմաստ» պետական միասնական ընկերության մասին և ներկայացրել պլանավորվող աշխատանքների իրագործման մեխանիզմը։

Քննարկումների արդյունքում ռուս գործընկերները պատրաստակամություն են հայտնել սկսել համագործակցությունը ներկայացված մեխանիզմի համաձայն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, համագործակցությանն իրավական ընթացք տալու նպատակով, կարճ ժամանակահատվածում կազմել միասնական գործողությունների ճանապարհային քարտեզ։

Նարեկ Տերյանը հոկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության առևտրի և ներդրումների աջակցության գործակալության գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Կիմ Խամինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները։

Այս համատեքստում, Նարեկ Տերյանի առաջարկով, մինչև ընթացիկ տարվա ավարտը կկազմակերպվի կորեական ընկերությունների այցը Հայաստան, ինչը լավ հնարավորություն կստեղծի երկու երկրների գործարար համայնքների միջև կապեր հաստատելու տեսանկյունից։

Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանում Կորեայի առևտրի կցորդի գրասենյակի հիմնման հարցը։ Կողմերը համաձայնության են եկել աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում