Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:36 08-10-2021

Ովքեր են Վանաձորի քաղաքապետի հավանական թեկնածուները․ Հրապարակ

«Վանաձորի ՏԻՄ ընտրություններին թեպետ դեռ 2 ամիս ժամանակ կա, բայց քաղաքում նախընտրական եռուզեռ է սկսվել։ Մեզ հայտնի են դարձել քաղաքապետի որոշ թեկնածուների անուններ, որոնց շուրջ քննարկումներ են ընթանում։ Չի բացառվում, որ «Քաղպայմանագրի» թեկնածուն լինի գործող մարզպետ Արամ Խաչատրյանը: Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մամիկոն Ասլանյանը բանակցում է Խաչատուր Քոքոբելյանի հետ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությամբ առաջադրվելու համար:

Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն «Դիետ» կաթի արտադրամասի սեփականատերն է: Վանաձորի ավագանու անդամ, նախկին ՀՀԿ-ական Արտյոմ Գրիգորյանն է նոր կուսակցություն բացել եւ դրանով կառաջադրվի, իսկ ՀՀԿ-ն դեռ որոշում չունի: ԼՀԿ-ի թեկնածուն էլ, որքան էլ տարօրինակ է, կլինի ոչ թե Վանաձորում հայտնի Մարուքյանների տոհմից, այլ ԼՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը

«Հայրենիք» կուսակցության թեկնածուն ավագանու անդամ Վահե Դոխոյանն է: Վանաձորի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաեւ ԲՀԿ-ն, թեկնածուի հարցում, ասացին, դեռ չեն կողմնորոշվել»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել