Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:07 07-10-2021

Փաշինյանի հայտարարությունը մեսիջ էր դատարաններին․ փաստաբանը՝ պատվաստումների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատվաստումների մասին հայտարարությունը հստակ ու նուրբ մեսիջ էր դատարաններին, որ հանկարծ չլինի մեկ դատավոր՝ այս հիմքով բերված ձերբակալություններն ու կալանավորումները մերժի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում Փաշինյանի այն հայտարարություններին, որտեղ նա հանձնարարեց վարչական լծակներն օգտագործել, որ պատվաստման գործընթացն առաջ գնա:

«Այդ ելույթը հոգեհուզական պոռթկում էր։ Ցավոք սրտի, վերջին 3 տարում ձերբակալություններն ու կալանավորումները մեծամասամբ որոշվում են Կառավարությունում։ Եթե դա բերենք իրավաբանության դաշտ, ապա այդ հարցերի լուծումը բացառապես դատարանի մենաշնորհային իրավասությունն է։ Որևէ մեկը, ընդ որում ԱԱԾ-ն չի կալանավորողը, որևէ մեկը իրավասու չէ նմանատաիպ հանձնարարություններ տալ։ Այնպես չի, որ համատարած այդ խնդիրն ունեինք, որ այդ հարցը կառավարության նիստում քննարկվեր։ Որքան որ հետևել եմ մամլո հաղորդագրություններին, մեկ կամ երկու դեպք է։ Սա ընդամենը Կառավարության օրակարգի սնանկության մասին է խոսում։ Այսինքն՝ այդ մարդիկ հավաքվել են այնտեղ, ուրիշ ոչինչ չունեն անելու։ Կառավարության նիստերում քննարկվում է երկրի զարգացման ռազմավարական ուղղությունները, իսկ սա առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Սա պատվաստանյութերի վաճառքի միջազգային բլեֆի շարունակությունն էր, որի մեջ ընկղմված ենք նաև մենք։ Չի կարելի քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարման ճանապարհով այսպես ոստիկանությունով, ԱԱԾ-ով մարդկանց հաթաթա տալով պատվաստվել»,- նշեց փաստաբանը։

Այսօրվա նիստին Փաշինյանը նաև նշել է, որ պետական ապարատում բոլորը պետք է պատվաստված լինեն։

Կոչուբաևի խոսքերով՝ պետական ապարատում աշխատողն էլ ունի իրավունքներ, և վերջինս պետք է որոշի՝ պատվաստվե՞լ, թե՞ ՊՇՌ թեստ հանձնել։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել