copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:30 06-10-2021

«Թալիբանը» պատրաստվում է ներխուժել Տաջիկստան

Տաջիկստանի «Թալիբանի»՝ «Ջամաաթ Անսարուլլահ» խմբավորման առաջնորդ Մահդի Արսալանը հայտարարել է, որ գրոհայինները պատրաստ են ներխուժել Տաջիկստան:

Ինքը՝ Արսալանը, Աֆղանստանի մի քանի տարածքների ղեկավար է: Դրանք սահմանակից են Տաջիկստանի Դարվոզի և Շամսիդդին Շոխինի շրջաններին: Այս մասին գրում է URA.RU-ն՝ հղում անելով Reverse side of the medal տելեգրամյան ալիքին:

Մինչ այդ, «Թալիբանն» առաջին անգամ պահանջներ էր հնչեցնում Տաջիկստանի դեմ: Նրանք նշել են, որ այս երկիրը, իբր, միջամտում է իրենց գործերին:

Ավելի վաղ Աֆղանստանի Բադախշան նահանգի փոխնահանգապետ Նիսար Ահմադ Ահմադին հայտարարել էր, որ հատուկ «մահապարտ գումարտակ» է տեղակայվելու հանրապետության սահմաններին: Ստորաբաժանում կուղարկվի նաև հյուսիսարևելյան Բադախշան նահանգ, որը սահմանակից է Տաջիկստանին և Չինաստանին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում