copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:57 06-10-2021

Եվրոպայում գազի գինը հերթական ռեկորդն է սահմանել

Եվրոպայում գազի ֆյուչերսային գները սակարկությունների մեկնարկի պահին աճել են և հասել հերթական պատմական առավելագույնի: Կապույտ վառելիքի արժեքն արդեն ավելի քան 1600 դոլար է՝ հազար խորանարդ մետրի համար: Երեքշաբթի օրվա ցուցանիշների համեմատ աճը կազմել է +15%:

Պնդվում է, որ գազի գնի տատանումները, ի թիվս այլ բաների, կապված է եվրոպական երկրների պահեստարաններում գազի սակավության հետ: Պատճառը նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարի շուրջ ստեղծված անկայուն իրավիճակն է, որի միջոցով մոտ ապագայում պետք է սկսվի գազի տարանցումը Ռուսաստանից դեպի եվրոպական երկրներ:

Միևնույն ժամանակ, «Գազպրոմ-արտահանման» գործարքների կնքման և գնագոյացման բաժնի ղեկավար Սերգեյ Կոմլևը հաղորդել է, որ Եվրոպայում գազի գնի թռիչքը կարող է հանգեցնել գազային ոլորտում լուրջ ճգնաժամի: Նրա խոսքով, սա կարող է վատ ազդեցություն ունենալ ինչպես սպառողների, այնպես էլ մատակարարների վրա:

Իսկ Իսպանիայի, Հունաստանի, Չեխիայի, Ռումինիայի և Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են անում հետաքննել Եվրոպայում գազի գների ռեկորդային բարձրացման պատճառները:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան