copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:54 05-10-2021

Կոմիտասի գրադարանը հասու կդառնա հանրությանը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Կոմիտասի գրադարանը. եվրոպական լեզուներով գրականություն» խորագրով ցուցադրությունը` Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական ժառանգության օրերի և Եվրոպական լեզուների օրվա շրջանակում։

Կազմակերպիչների խոսքով, ցուցադրությունը նպատակ ունի հանրությանն առաջին անգամ ներկայացնել Կոմիտասի՝ տարբեր արխիվներում պահվող ամբողջական գրադարանը, ինչպես նաև ժամանակակիցների հուշերի և վավերագրերի հիման վրա վերականգնել Վարդապետի գրադարանի կորսված մասը:

Կոմիտասի գրադարանում առկա են հայերեն, ռուսերեն, գերմաներեն, հունարեն, ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն գրքեր, հարմոնիայի, պոլիֆոնիայի, ձայնամարզության, դաշնամուրային նվագի, գործիքագիտության, կոմպոզիցիայի, խազաբանության եւ այլ ոլորտների ուսումնական ձեռնարկներ, երաժշտական բառարաններ եւ այլն:

«Ցավոք Կոմիտասի անձնական գրադարանը մինչեւ հիմա չի ենթարկվել լուրջ գիտական, մշակութաբանական, մատենագիտական, անգամ երաժշտագիտական ուսումնասիրության: Ես հույս ունեմ,որ այս ցուցադրության շարունակությունը պետք է լինի լուրջ գիտական հատորի հրատարակությունը, որի վրա մեր թիմն արդեն աշխատում է»,- ասաց ցուցահանդեսի համադրող Մարինե Հարոյանը:

Ցուցադրության հայեցակարգի հիմքում գրադարան-ընթերցասրահի գաղափարն է:

Ցուցադրության մեջ առկա է հատուկ առանձնացված ընթերցասրահ, որտեղ այցելուն կարող է ծանոթանալ Կոմիտասի մասին գրականությանը, իսկ մասնագետներին, նախապես մշակված կարգով, երաժշտական գրադարանի աշխատակիցների հսկողությամբ, թույլ կտրվի նաև օգտվել Կոմիտասի գրադարանից:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան