copy image url
Խոսք 4 տարի առաջ - 14:43 05-10-2021

Ալիևի հայտարարություններին ՀՀ-ում պատասխանում են երկու նախագահները և մի շարք ընդդիմադիր պատգամավորներ, մնացածը «տանը չեն». Հայկ Մամիջանյան

Նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջ շատ քիչ հայանպաստ կետեր կային. միակ կետը, որը կարելի էր համարել քիչ թե շատ հայանպաստ, գերիների վերադարձի կետն էր, որը չիրականացվեց, արդյունքում հայկական կողմը նորից ինչ-որ բան է առաջարկում, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Նիկոլ Փաշինյանը այդ քարտեզները ուներ ի սկզբանե, վեց ամիս մեր հայրենակիցները տանջվեցին Բաքվում ու ընտրություններից առաջ, որպես նախընտրական քարոզ, բերեց մեր հայրենակիցներին։ Բոլորիս ցանկություն է, որ մեր հայրենակիցները վերադառնան այս դժոխքից, որովհետև, եթե Ալեն Սիմոնյանի համար մտացածին են ՄԻՊ զեկույցի տվյալները, ապա իրեն ասեմ, որ դա իրական մղձավանջ է»,- ասաց պատգամավորը։

Խոսելով իշխանությունների կողմից պարբերաբար քննարկվող Ապրիլյան պատերազմի արդյունքների մասին՝ Հայկ Մամիջանյանը նշեց.

«Երկրագնդի վրա կա երկու սուբյեկտ, որ գտնում են, ու Ապրիլյան պատերազմում Հայաստանը պարտվել է, դա Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններն են»։

Անդրադառնալով առաջիկայում կայանալիք Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպմանը՝ Մամիջանյանը ասաց. «Ապրիլի 23-ից հետո հակաղարաբաղյան շարժման պարագլխից ես ոչ մի լավ բան չեմ ակնկակում։ Ընդհանուր հռետորաբանության վերլուծությունը հուշում է, որ որևէ լավ բան այստեղից ակնկալել դժվար է։ Այս իբր բանակցողներր պետք է գոնե կարողանան բանակցել, որպեսզի Արցախի կարգավիճակի, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պահպանվի Մինսկի խմբի ձևաչափում, որովհետև թշնամին այն փորձում է անընդհատ տեղափոխել այլ հարթակներ, որը ՀՀ տեսանկյունից դիվանագիտական ինքնասպանություն է»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին ուղղված Ալիևի հայտարարություններին, պատգամավորը շեշտեց. «Տրամաբանական է, որ Ալիևը չի ցանկանա, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն, որովհետև իր գործընկերները այստեղ են։ Ալիևի ռազմատենչ հայտարարություններին Հայաստանում պատասխանում են երկու նախագահները և մի շարք ընդդիմադիր պատգամավորներ, մնացածը «տանը չեն»։

Մամիջանյանի կարծիքով՝ փողոցային պայքարը հաջողություն չունեցավ, քանի որ իշխանությունների օրակարգը` գնալ արտահերթ ընտրությունների, դարձավ իրականություն։

«ՀՓՇ-ն գրանցել էր որոշակի հաջողություններ, և ես համոզված եմ, որ դավաճանների համար վախի մթնոլորտը հնարավոր է վերականգնել մեր երկրում»։

Մամիջանյանը չբացառեց, որ հնարավոր է նաև վայր դնեն մանդատները։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի