copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:12 02-10-2021

Ցմահ դատապարտյալներից երեքը հացադուլ են հայտարարել, նրանցից մեկը Արմեն Տեր-Սահակյանն է

Ցմահ դատապարտյալներից երեքը հացադուլ են հայտարարել, նրանցից մեկը Արմեն Տեր-Սահակյանն է

ՀՀ ԱՆ ՔԿԾ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ցմահ դատապարտյալներից Արամ Պետրոսյանը հացադուլի մեջ է սեպտեմբերի 13-ից, Արմեն Տեր-Սահակյանը՝ սեպտեմբերի 27-ից, իսկ Ալիկ Գրիգորյանը՝ սեպտեմբերի 29-ից:

Նավիկյանի խոսքով՝ նշված ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել Դատախազության որոշման պատճառով, համաձայն որի՝ կասեցվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը , և դատապարտյալները կիսաբաց ուղղիչ հիմնարկից նորից վերադարձել են կիսափակ ուղղիչ հիմնարկ:

Նավիկյանի փոխանցմամբ՝ Արամ Պետրոսյանին այցելել են ՔԿԾ կենտրոնական մարմնի սոցիալական, հեգաբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները, վերահսկող դատախազը, ինչպես նաև ՄԻՊ ներկայացուցիչները:

Նշենք, որ Արմեն Տեր-Սահակյանը Վանո Սիրադեղյանի կողմից ստեղծված զինված բանդայի պարագլուխն է։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ ՆԳ նախկին նախարարը 1992թ. ամռանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զիված հանցավոր խումբ՝ բանդա, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները: Հենց այս բանդայի կողմ են 1990-ականներին կատարվել մի շարք քաղաքական սպանություններ ու սպանության փորձեր։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում