copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:28 02-10-2021

Չինաստանը Ռուսաստանին խնդրել է օգնել էլէներգիայի հարցում. The Telegraph

Չինաստանը Ռուսաստանին խնդրել է ավելացնել էլեկտրաէներգիայի մատակարարումները: Այս խնդրանքը կապված է երկրում էլեկտրականության անջատումների հաճախակիացման հետ, փոխանցում է The Telegraph-ը:

Ինչպես նշում է պարբերականը, ածխի գների աճի պատճառով պետական ​​մատակարարները դիմել են անջատումների: Չինաստանի բնակիչները սոցիալական ցանցերում բողոքում են էլեկտրականության անջատումներից, որոնք տևում են մի քանի ժամից մինչև մեկ օր:

Էլեկտրաէներգիայի անջատումներն ազդում են նաև այլ ոլորտների աշխատանքի վրա, օրինակ՝ բնակ-կոմունալ տնտեսության: Այսպես. էլեկտրական պոմպերի անջատման պատճառով սկսել են նկատվել ջրի ընդհատումներ:

«Նույնիսկ ճաշարանը չի աշխատում, այնպես որ՝ մենք ոչ ուտելիք ունենք, ոչ ըմպելիք»,- գրել են ցանցի օգտատերերը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին