Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 10:06 02-10-2021

«Ժողովուրդ». Նախաքննական մարմինը հայտնվել է փակուղու առաջ․ Դավիթ Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ինչպես հայտնի է, երեկ կալանավորվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չնայած նախկին պաշտոնատար անձինք կալանավորված են, բայց նախաքննական մարմինը հայտնվել է փակուղու առաջ: Բանն այն է, որ նախկին նախարար Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ինչը ԱԱԾ-ին խանգարում է քրեական գործով առաջ շարժվել և մեղավոր անձանց շրջանակը պարզել: Ասել է թե՝ ԱԱԾ-ն շունչը պահած սպասում է, թե երբ երկամսյա կալանքի տակ գտնվող Տոնոյանը ցուցմունք կտա:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ հարցաքննության կհրավիրվի նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ու չի բացառվում, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվի նաև նրան:

Նշենք, որ փաստացի ԱԱԾ-ում պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործով կա երեք մեղադրյալ՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՊՆ զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, և երեկ ձերբակալվեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել