Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:47 01-10-2021

Մոսկովյան դպրոցի մոտ հրաձգություն կազմակերպած անձը աղջկան է պաշտպանել կովկասցիներից

Մոսկվայի Պալեխսկայա փողոցի դպրոցի մոտ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել կոնֆլիկտ աշակերտուհու և կովկասցիների միջև: Այս մասին սկզբում հաղորդել է MK-ն, իսկ Readovka-ն իմացել է մանրամասները՝ զրուցելով աղջկա համադասարանցիների և դպրոցի աշխատակազմի հետ: Հիշեցնենք, որ մեքենայով դպրոցին է մոտեցել աշակերտներից մեկի հայրը և օդ կրակել տրավմատիկ ատրճանակով: Նա ձերբկալվել է:

Որոշ ԶԼՄ-ներ այդ միջադեպը այնպես են ներկայացրել, կարծես աղջիկն է կոնֆլիկտը հրահրել, իսկ հետո հորը ստիպել է միջամտել: Մինչդեռ հաղորդվում է, որ աշակերտուհին իսկապես կատակել է ազգության վերաբերյալ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում, որից հետո Կովկասի վրդովված բնիկները նրան դարանակալել են կրթական հաստատության մոտ: Նրանք չեն եղել դպրոցականներ, նրանցից շատերը դպրոցի նախկին աշակերտներ էին, բոլորը մեծ էին աղջկանից:

Տղամարդիկ սկսել են բացատրել աղջկան, որ կովկասցիների մասին չի կարելի կատակել: Նրանք աղջկան հրել են և սեղմել ցանկապատին: Դպրոցական աղջիկը հասցրել է զանգահարել իր հորը և նրանից օգնություն է խնդրել: Կովկասցիները սկսել են շրջապատել ժամանած բարեկամին, որի պատճառով նա սկսել է օդ կրակել: Դրանից հետո ժամանել է ոստիկանությունը և ձերբակալել է ոչ թե կովկասցիներին, այլ աղջկա հորը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան