copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:21 01-10-2021

Եվրոպայում գազի գինը հասել է 1200 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց

Եվրոպայում գազի բորսային գները շարունակում են նոր հակաեկորդներ սահմանել: Այսօրվա սակարկությունների մեկնարկին «կապույտ վառելիքի» արժեքը պատմության մեջ առաջին անգամ հասել է 100 եվրոյի՝ մեկ մեգավատ ժամի կամ 1197 դոլարի՝ հազար խորանարդ մետրի համար:

Եվրոպական միությունում գազի գները սկսել են արագորեն աճել սեպտեմբերի սկզբին: Ընդ որում, փորձագետները չեն բացառում, որ միտումը կշարունակվի ցուրտ ձմռան և եվրոպական շուկայում գազի ֆիզիկական անբավարարության դեպքում:

Այժմ ստորգետնյա պահեստարանները լցված են մոտ 72.5%-ով: Համեմատության համար նշենք, որ անցած տարի նույն ժամանակահատվածում Եվրոպայում գազի պաշարները կազմել են մոտ 90%: Մինչդեռ հոկտեմբերին այնտեղ կսկսվի ջեռուցման սեզոնը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան