Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:14 29-09-2021

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել հայ-թուրքական հաշտեցման ջանքերին․ Կողմերի պատրաստակամությունը հստակ չէ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Օրերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի ունեցած հանդիպումները կառուցողական էին․ այսօր Գյումրի կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ քննարկումներին։

«Դրանք մեր գնահատմամբ կառուցողական խոսակցություններ են։ Մենք կտեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել և ապահովել շարունակականությունը Նյու Յորքում սկիզբ առած խոսակցությունների։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար սա տևական լուծում է, որը պիտի լինի համապարփակ և տարածաշրջանի համար խաղաղություն ապահովող»,- նշել է դեսպանը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ դեսպանն ընդգծեց, որ կողմերը պետք է պատրաստակամ լինեն հաշտեցման։

«Կողմերը պետք է պատրաստակամություն ունենան, այդ պարագայում ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել, նպաստել հաշտեցման երկխոսության ջանքերին։ Կարևորագույնն է, որ կողմերի մոտ պատրաստակամությունը լինի, բայց այժմ իրավիճակն այդ մասով դեռևս հստակ չէ։ Մարդիկ ևս պետք է վստահություն զգան հաշտեցման ջանքերի ուղղությամբ և մենք մեր դիվանագիտական ջանքերը պատրաստ ենք ուղղել դրան»,- եզրափակեց Թրեյսին։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից