copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:30 29-09-2021

Վահրամ Դումանյանը հանդիպել է Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի ղեկավար Մարտին Հիրսչի հետ

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակում Փարիզ կատարած այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի ղեկավար Մարտին Հիրսչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության հիմքով Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ վերջին 30 տարիների ընթացքում, Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորվել են միջպետական մակարդակի առանձնահատուկ հարաբերություններ: Նա խորին շնորհակալություն է հայտնել նաև պատերազմի օրերին Ֆրանսիայի ցուցաբերած բժշկական աջակցության համար՝ ուղղված հայ զինվորներին:

Ֆրանսիայի կողմից ցուցաբերվող աջակցության շրջանակում մեծապես կարևորվել է Հայաստանում վերականգնողական բժշկության զարգացումը, որի արդյունքում հնարավոր կլինի նաև վերափոխել կրթահետազոտական ծրագրերը և ստեղծել հիմնարար պայմաններ Հայաստանում զարգացնելու բժշկական կրթությունը և հետազոտությունը՝ բարձրացնելով այն որակական նոր մակարդակի:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի հետ համագործակցության շրջանակում հնարավոր կլինի նաև կատարելագործել բժիշկների շարունակական վերապատրաստման գործընթացները, ինչի արդյունքում կստեղծվի լիարժեք և ժամանակի հետ համընթաց բժիշկ մասնագետների կարողություն:

Վահրամ Դումանյանը նշել է, որ Երևանում այս տարի՝ հոկտեմբերի 13-ից 15-ը, կայանալու է ֆորում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորների խնամքի ուղղությամբ, որին ակնկալվում է 150-ից ավելի անձանց մասնակցություն, այդ թվում՝ Ֆրանսիայից: Ֆորումին ներկայացվելու են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության մեկ տարվա արդյունքները, որոնք կներառվեն նաև կրթահետազոտական ծրագրերի վերանայման գործընթացներում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարը կենտրոնի ղեկավարին հրավիրել է Հայաստան և այցեր կատարել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան ու համալսարանական հիվանդանոցներ: Մարտին Հիրսչի այցի ընթացքում լավագույնս կներկայացվի Հայաստանի բժշկական կրթության ողջ ներուժը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել