copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:09 28-09-2021

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Սեպտեմբերի 28-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդամներ Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը, Արամ Վարդևանյանը և Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

«Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Սեյրան Օհանյանը կարևորել է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը, երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսությունը: «Երկկողմ և բազմակողմ հարաբերությունները նպաստում են միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջև արդյունավետ համագործակցությանը»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը:

Հանդիպման ընթացքում խորհրդարանականները խոսել են պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի, Հայաստանի Հանրապետության սահմանների և ճանապարհների անվտանգության մասին:

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված հանցագործություններին, մասնավորապես մարդկանց և պատմամշակութային արժեքների հանդեպ իրականացվող վայրագություններին:

Հատուկ ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման գործում:

«Հայաստան» խմբակցության անդամները խոսել են դատաիրավական համակարգում առկա խնդիրների, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին: Անդրադարձ է կատարվել խորհրդարանում «Հայաստան» խմբակցության դերակատարությանը:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել