Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:37 27-09-2021

ԵՄ-ում գազի գինը հասել է գրեթե 950 դոլարի

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 27 -ին, առևտրի ավարտին Եվրոպական միությունում գազի գինը հասել է գրեթե 950 դոլարի հազար խորանարդ մետրի համար՝ օրվա վերջում ցույց տալով ավելի քան 11% աճ: Այս մասին հաղորդվում է Լոնդոնի ICE բորսայի կայքում:

Այսպիսով, Նիդերլանդներում TTF հանգույցի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը հասել է 946 դոլարի 1000 խմ-ի դիմաց:

Նշվում է, որ սեպտեմբերի 27 -ին մեկ խորանարդ մետր գազի գների ընդհանուր աճը գերազանցել է 11%-ը:

Ավելի վաղ «Գազպրոմը» եւ Հունգարիան սեպտեմբերի 27 -ին գազի մատակարարման պայմանագիր էին կնքել մինչեւ 2036 թվականի վերջը:

Ստորագրման արարողությունն անցկացվել է Բուդապեշտում, որին ներկա են եղել կառավարման խորհրդի նախագահի տեղակալ, «Գազպրոմ արտահանման» գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան և Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1 -ից: Համաձայնագիրը նախատեսում է պայմանները փոխելու հնարավորություն 10 տարի անց:

«Գազպրոմ» -ի ղեկավար Ալեքսեյ Միլլերն ասել է, որ Հունգարիան կսկսի գազ ստանալ «Թուրքական հոսք» և հարավ-արևելյան Եվրոպայում գտնվող գազատարներով: Դա մեծ մասամբ հնարավոր է դարձել շնորհիվ գազի փոխանցման ազգային համակարգերի մշակման բուլղարական, սերբական և հունգարական ընկերությունների ջանքերի»:

Ստորագրված պայմանագրերը ենթադրում են «15 տարվա ընթացքում ռուսական գազի հուսալի և կայուն մատակարարումներ»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին