copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:42 27-09-2021

Իսրայելի բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հինգ գրոհայինների. Reuters

Իսրայելի զինվորականները Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափին ռեյդերի ժամանակ սպանել են ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման հինգ գրոհայինների: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՑԱԽԱԼ-ին:

Իսրայելի բանակի ներկայացուցչի խոսքով, հինգ ռեյդ է իրականացվել «ՀԱՄԱՍ-ի օջախի աշխատանքը խանգարելու» նպատակով: Հարձակման ժամանակ տեղի են ունեցել փոխհրաձգություններ, որոնց զոհ են դարձել հինգ ահաբեկիչներ:

Բացի դրանից, բախումներից մեկի ժամանակ երկու իսրայելցի զինվորականներ, այդ թվում՝ սպա, ծանր վիրավորվել են:

Նշվում է, որ սպանված պաղեստինցիներից մեկի ազգականը պնդում է, որ իսրայելցիները սպանել են իր 16-ամյա զարմիկին: ՑԱԽԱԼ-ը հավաստիացրել է, որ բոլոր սպանվածները եղել են զինված գրոհայիններ, սակայն խոստացել է ստուգել տղամարդու խոսքերը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից