copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:25 27-09-2021

Չինաստանում արգելվել է ոչ բժշկական ցուցումներով հղիության արհեստական ​​ընդհատումը

Չինաստանն արգելել է ոչ բժշկական ցուցումներով հղիության արհեստական ​​ընդհատումները, հաղորդում է Reuters-ը՝ երկրի նախարարների կաբինետին հղումով:

Համաձայն փաստաթղթի, որին հղում է անում գործակալությունը, սահմանափակումները կապված են կանանց առողջության վերաբերյալ Չինաստանի կառավարության մտահոգության հետ:

2018թ.-ին Չինաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ հղիության դադարեցումը կարող է անպտղության պատճառ դառնալ: Մասնավորապես, երկրում տարածված են երեխայի «սխալ» սեռի պատճառով կատարվող աբորտները:

Չինաստանում ծնելիության կտրուկ նվազում է նկատվում: 2011-2020 թվականներին բնակչության աճը եղել է ամենացածրը՝ 1950-ականներից ի վեր: Փորձագետները մտավախություն ունեն, որ Չինաստանի բնակչության նվազումն անշրջելի կլինի:

Չնայած 2015թ.-ին «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության մեղմացմանը, 2014-2018 թվականներին երկրում տարեկան 9.7 մլն աբորտ է գրանցվել, ինչը 51%-ով ավելի է, քան 2009-2013 թվականներին:

2021թ.-ի հունիսին Չինաստանի կառավարությունը հայտարարեց, որ ընտանիքը կարող է մինչև երեք երեխա ունենալ՝ չեղարկելով երրորդ երեխայի տուգանքները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ