Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:00 27-09-2021

Մակրոնը բողոք է ներկայացրել պապարացիի դեմ՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիտը, բողոք են ներկայացրել Փարիզի դատախազություն՝ լուսանկարիչ Տիբո Դալիֆարի դեմ: Այս մասին հաղորդել է Europe-1 ռադիոկայանը:

Պապարացին իր գործերի ցուցադրության ժամանակ օգտագործել է նաև արձակուրդում գտնվող պետության ղեկավարի լուսանկարը՝ ջրային հեծանիվ վարելիս: Լուսանկարը ցուցադրվել է Ելիսեյան պալատի մերձակայքում գտնվող պատկերասրահում՝ մոտ երկու շաբաթ: Դատախազությունը վարույթ է հարուցել: Լուսանկարիչը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել ուրիշի անձնական կյանքին միջամտելու համար:

Բացի Մակրոնի լուսանկարներից, ցուցադրությանը եղել են նաև Ֆրանսիայի նախորդ նախագահներին պատկերող կադրեր. խոսքը Նիկոլա Սարկոզիի և նրա կնոջ՝ Կառլա Բրունիի՝ հեծանիվ վարելու, լողափին կիսամերկ հանգստացող Ֆրանսուա Օլանդի և հանգուցյալ Ժակ Շիրակի լուսանկարների մասին է:

Ֆրանսիայի ներկայիս առաջնորդը դեռ 2017թ.-ին բողոք էր ներկայացրել Դալիֆարի դեմ՝ Մարսելում գտնվող առանձնատան տարածք ներխուժելու համար, որտեղ զույգը հանգստանում էր: Սակայն հետագայում Մակրոնը հետ է վերցրել բողոքը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել