Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:33 26-09-2021

Նորածինների օրգանիզմում 13 անգամ ավելի շատ միկրոպլատիկ է հայտնաբերվել, քան մեծահասակների մոտ

Նյու Յորքի համալսարանի ամերիկացի բժիշկները մեկ տարեկան երեխաների կղանքի մեջ 13 անգամ ավելի շատ միկրոպլաստիկ են հայտնաբերել, քան մեծահասակների մոտ: Հետազոտությունը հրապարակվել է Environmental Science & Technology Letters- ում, գրում է N + 1- ը:

Հետազոտությանը մասնակցել է տասը մեծահասակ, վեց մեկ տարեկան երեխա և երեք նորածին:

Գիտնականները հայտնաբերել են պոլիէթիլեն տերեֆթալատի և պոլիկարբոնատի պարունակությունը նրանց կղանքի նմուշներում:

Գիտնականները հաշվարկել են, որ երեխաները օրական կուլ են տալիս 83 հազար նանոգրամ ՊԷՏ՝ մարմնի մեկ կիլոգրամ զանգվածի հաշվարկով, իսկ մեծահասակները՝ 5,8 հազար նանոգրամ ՊԷՏ՝ մեկ կիլոգրամ զանգվածի համար:

Բժիշկները կարծում են, որ միկրոպլաստիկը թափանցում է երեխաների աղիքներ, երբ կերակրման շշերը տաքացնում են, ինչպես նաև սինթետիկ գորգերից: Հեղինակներն ավելացնում են, որ միկրոպլաստիկը կուլ տալը կարող է վտանգավոր լինել, քանի որ փոքր մասնիկները կարող են ներթափանցել արյան մեջ և առաջացնել հյուսվածքների բորբոքում և բջիջների մահ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից