copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:33 25-09-2021

Սերբիան Կոսովոյի հետ սահմանին բանակը բերել է մարտական պատրաստականության

Կոսովոյի Հանրապետության համարանիշների պատճառով, որոնք երկրի իշխանությունները սկսել են տեղադրել սերբական համարներով ավտոմեքենաների վրա, Սերբիայի և Կոսովոյի միջև երկու անցում մնում են փակ: Այս մասին հայտարարել է բալկանյան տեսաբանը:

Նշվում է, որ սեպտեմբերի 20-ից արգելափակված են Կոսովոյի հյուսիսային Լեպոսավիչ և Զուբին Պոտոկ համայնքներում գտնվող Յարինյե և Բռնյակ սահմանային անցակետերը: Դրանք փակել են սերբերը, ովքեր դեմ են արտահայտվել Կոսովոյի իշխանությունների որոշմանը պետհամարանիշների վերաբերյալ:

Մասնավորապես, Բրյուսելի ազատ տեղաշարժման համաձայնագրի համաձայն, որը ձեռք է բերվել մի քանի տարի առաջ Կոսովոյի և Սերբիայի միջև երկխոսության շրջանակներում, Կոսովոյում բոլոր մեքենաների սեփականատերերը պետք է օգտագործեն հանրապետության համարանիշները՝ Սերբիայի ներքին գործերի նախարարության թողարկած համարների փոխարեն:

Փաստաթղթի համաձայն՝ Կոսովոյի ՆԳՆ-ն այս տարվա սեպտեմբերի 20-22-ը բոլոր սահմանային անցակետերում տրամադրել է 6375 ժամանակավոր համարանիշ, որից միայն 24-ն է արգելափակված անցումներում:

Կոսովոյի իշխանությունները հատուկջոկատայիններ են դուրս բերել սահմանի արգելափակված հատվածներում: Իր հերթին, Սերբիայի կառավարությունը իր բանակը բերել է մարտական պատրաստականության:

Իրավիճակը կարգավորելու համար Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է Սերբիայի համարանիշները ճանաչելու իր երկրի պատրաստակամության մասին, եթե վերջինս նույնը անի: Սակայն Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նշել է, որ բանակցությունները հնարավոր կլինեն, երբ իրավիճակը վերադառնա այն վիճակին, ինչպիսին եղել է մինչև սեպտեմբերի 20-ը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին