Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:15 24-09-2021

Հայաստանի և Թուրքիայի միջև գաղտնի կապեր կան. Հայաստանին այս պահին սպասվում է թուրքացման գործընթաց. Իշխան Սաղաթելյան

«Հայաստանին այս պահին սպասվում է թուրքացման գործընթաց։ Մենք ունենք լրջագույն մտահոգություն, նաև դատապարտելի է Փաշինյանի և Էրդողանի այն սիրախաղը, որ սկսվել է այս օրերին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր ասել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նրա դիտարկմամբ՝ պատահական չէր Էրդողանի երեկվա հայտարարությունն այն մասին, թե Հայաստանից ստանում են դրական ազդակներ։ «Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև։ Եվ դա չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Շատ հստակ է՝ Թուրքիան վերջին 20 տարիների ընթացքում մեր առջև դրել է 3 պայման, դրան ավելացել է ևս մեկը՝ միջանցք Սյունիքով»,- նշեց Սաղաթելյանը՝ հիշեցնելով Թուրքիայի նախկին երեք պահանջները՝ հրաժարում Արցախից, հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, ճանաչել Թուրքայի տարածքային ամբողջականությունը։

«Շատ հստակ հարց եմ տալիս՝ Հայաստանի իշխանություններն այս 4 պահանջից ո՞ր մեկն են պատրաստ բավարարելու։ Ես իրենց որևէ պնդմանը, թե միջանցք չի լինելու, չեմ հավատում, և դրա բոլոր հիմքերն ունեմ։ Իրենք ինչ ասել են, արել են հակառակը»,- ընդգծել է Սաղաթելյանը։

Նա նաև հավելել է, որ իրենք իրենց պայքարի օրակարգից երբեք չեն հրաժարվում, այն է՝ այս իշխանությունները պետք է հեռանան, իսկ դրա համար անհրաժեշտ է ժողովրդի նոր համախմբում, ավելի լայն զանգվածների կազմակերպում։

Պատգամավորը հայտնել է, որ հոկտեմբերից «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերսկսելու են նաև մարզային այցելություններ։ «Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը պլանավորված բազմաթիվ միջոցառումներ կան»,- նշել է Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ