Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:47 20-09-2021

Ուսանողները՝ Պերմի համալսարանում հրաձգության առաջին րոպեների մասին

Պերմի պետական ​​համալսարանի դասախոսներից մեկը փակել է ուսանողներին լսարանում, երբ հրաձգությունը սկսվել է, նրանք գտնվում էին անվտանգության մեջ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է բուհի ուսանողներից մեկը, որը շենքում է եղել հրաձգության ժամանակ:

«Այն պահին, երբ ամեն ինչ սկսվեց, մենք առաջին մասնաշենքում էինք: Նա (դասախոսը-խմբ.) փակեց մեզ, ասաց, որ հանդարտվենք, և մենք այդ ամբողջ ժամանակ հանգիստ նստած էինք անվտանգության մեջ: Ոչ մի հուզիչ բան չի եղել, ամեն ինչ լավ է»,- նշել է երիտասարդը:

Բուհի մեկ այլ ուսանող հայտնել է, որ ուսանողները շրխկոցներ են լսել տեղական ժամանակով 11.30-ին և անմիջապես փակվել են լսարանում:

«Շրխկոցներ էին լսվում շենքի ներսում և փողոցում: Հետո, մոտ մեկ ժամ անց, ամեն ինչ ավարտվեց»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել