copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:43 20-09-2021

Վրաստանի վարչապետը ելույթ կունենա Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկուշաբթի օրը աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք: Այցի ընթացքում սեպտեմբերի 24-ին նա ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

«Սեպտեմբերի 20-ից 25-ը վարչապետը կայցելի Նյու Յորք: Ամբիոնից նա գլխավոր բանավեճի մասնակիցներին կդիմի սեպտեմբերի 24-ին»,- ասվում է հաղորդագրությունում:

Աշխատանքային այցի ընթացքում նա բանակցություններ կվարի տարբեր երկրների ղեկավարների հետ: Բացի Ղարիբաշվիլիից, վրացական պատվիրակության կազմում ընդգրկվել են փոխվարչապետ, ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին, կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելին և կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում