-
Խոսք 4 տարի առաջ - 19:26 18-09-2021

Այսօրվա ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելը «գունագեղ և մասշտաբային» միջոցառմանն ընդառաջ էր, բռնի ուժ գործադրելով՝ հնարավոր չի լինելու մարդկանց լռեցնել․ Էլինար Վարդանյան

«Ըստ էության, սա խաղաղ հավաքներին խոչընդոտելու վառ դրսևորում է, ոստիկանության գործողությունները անհամաչափ էին, այստեղ որևէ այլ կարծիք ինել չի կարող, և բերման ենթարկելը այդ «գունագեղ և մասշտաբային» միջոցառմանն ընդառաջ էր։ Մարդիկ իրավունք ունեին իրենց դժգոհությունը հայտնել այդ միջոցառման հետ կապված, և հավաքվածների հիմնական բողոքն էլ դա էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նա գործընկերների հետ այցելել էր ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պահվում էին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության դեմ բողոքի ակցիա նախաձեռնած քաղաքացիները:

Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ Շենգավիթի բաժնում պահվող 10 քաղաքացիներին, որոնց թվում, ի դեպ, զոհված զինծառայողների հարազատներ են եղել, արդեն բաց են թողել, բայց նրանց իրավունքներն ակնհայտորեն խախտվել են։

«Սա հավաքների ազատության իրավունքի կոպտագույն խախտում է, ոստիկանների պահանջները չեն կարող հակադրվել հավաքների ազատությանը»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ առաջին անգամը չէ, երբ ոստիկաններն, իրենց պահանջին չենթարկվելու պատճառաբանությամբ, բռնի ուժ գործադրելով, փորձում են լռեցնել քաղաքացիների բողոքի ձայնը։

«Այսպես չի կարելի։ Մարդկանց նկատմամբ ոստիկանական բռնի ուժ գործադրելու միջոցով նրանց հնարավոր չի լինելու լռեցնել, մարդիկ իրենց բողոքն արտահայտելու իրավունք ունեն և պետք է կարողանան օգտվել իրենց այդ իրավունքից։ Այս ճանապարհով ճգնաժամը խորանալու է, ոչ թե հակառակը»,- ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել