Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:00 17-09-2021

Քիմ Քարդաշյանը Met Gala-ում չի ճանաչել քրոջը՝ դիմակի պատճառով

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ Met Gala-ի երեկույթի ժամանակ իր սև կոստյումի և դիմակի պատճառով չի կարողացել ոչինչ տեսնել և չի հասկացել, թե ով է իրեն դիմում, երբ նրան է մոտեցել քույրը՝ Քենդալ Ջեները: Այս մասին նա պատմել է Instagram Stories-ում:

Նա բացատրել է սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած Met Gala Կոստյումների ինստիտուտի պարահանդեսի ժամանակ արված լուսանկարը, որում Քենդալ Ջեները թեքվում է դեպի իրեն՝ թեթևակի կկոցելով աչքերը, իսկ Քիմ Քարդաշյանը կարծես տարակուսած ձեռքերն է տարածում:

«Քենդալն ինձ անունով դիմեց, իսկ ես չէի տեսնում, թե ով է նա, բայց տեսնում էի նրա շողշողացող զգեստի ուրվագիծը»,- ասել է հեռուստաաստղը:

Met Gala-ի երեկույթի ժամանակ արված երկու քույրերի լուսանկարը համացանցում վիրուսային է դարձել. օգտատերերը դրա հիման վրա բազմաթիվ մեմեր են պատրաստել:

Քիմ Քարդաշյանը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կազմակերպված երեկույթին ներկայացել է Balenciaga-ի սև հանդերձանքով, որի դետալներից մեկը դեմքն ամբողջովին ծածկող սև դիմակն էր: Նրան ուղեկցում էր նորաձևության տան գեղարվեստական տնօրեն Դեմնա Գվասալիան՝ նույնպես սև կոստյումով և դեմքը ծածկած:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով