copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:38 16-09-2021

Պուտինը ռուսներին կոչ է արել մասնակցել Պետդումայի ընտրություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրությունների նախաշեմին դիմել է ռուսներին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ես խնդրում եմ ձեզ մասնակցել գալիք քվեարկությանը, սեպտեմբերի 17-ից ընտրել ձեզ հարմար ցանկացած օր, գալ ընտրատեղամասեր կամ օգտվել հեռակա էլեկտրոնային քվեարկության հնարավորությունից: Ժամանակակից տեխնոլոգիաները երաշխավորում են դրա անվտանգությունն ու հուսալիությունը»,- ասել է պետության ղեկավարը:

Նախագահը հավելել է, որ հույսը դնում է բնակչության պատասխանատու, հավասարակշռված, հայրենասեր քաղաքացիական դիրքորոշման վրա, որ նրանք կընտրեն այնպիսի պատգամավորների, որոնք կաշխատեն հանուն Ռուսաստանի և Ռուսաստանի բարօրության:

«Խնդրում եմ, կատարեք ձեր ընտրությունը»,- եզրափակել է Պուտինը:

Պետդումայի ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 17-19-ը: Հեռակա առցանց քվեարկության հնարավորությունը հասանելի է Մոսկվայի և Սևաստոպոլի, ինչպես նաև Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Յարոսլավլի, Մուրմանսկի և Ռոստովի մարզերի բնակիչներին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող