copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:38 15-09-2021

Աֆղանստանում թալիբների կառավարության մեջ կոնֆլիկտ է ծագել

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման ներսում կոնֆլիկտ է ծագել: Թալիբանի կառավարության ղեկավարի տեղակալ և շարժման համահիմնադիր Աբդուլ Հանի Բարադարը անհետացել է: Այս մասին հայտնում է BBC-ն ՝ հղում անելով բարձրաստիճան թալիբների աղբյուրներին: Նրանք պնդում են, որ Բարադարը բուռն վիճել է փախստականների քաղաքականության հարցերով պատասխանատու Խալիլ Ռահման Հաքանիի հետ:

Վեճը, ինչպես պնդում են BBC-ի զրուցակիցները, ծագել է թալիբների նիստերից մեկում և վերաճել ծեծկռտուքի: Աղբյուրները նշում են, որ կոնֆլիկտի պատճառը Բարադարի դժգոհությունն է թալիբների կառավարության կառուցվածքից:

Կոնֆլիկտից հետո Բարադարը լքել է Քաբուլը և մեկնել Կանդահար, պնդում են աղբյուրները: Թալիբների պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Բարադարը հանդիպում է գերագույն առաջնորդի հետ, սակայն ավելի ուշ BBC-ն հաղորդել է, որ նա հոգնել է և հանգստի կարիք ունի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ