Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:58 14-09-2021

Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը ՏԻՄ ընտրություններում համագործակցելու է Շանթ Հարությունյանի հետ. մանրամասներ

Oragir.new-ին հասած տեղեկություններով, Կապան համայնքում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաև Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը համագործակցելու է իր ազգական (զարմիկ) «Շանթ» դաշինք կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում չհերքեց նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որը գլխավորում է «Շանթ դաշինք» կուսակցությունը։

«Կապան քաղաքի ընտրությունների հետ կապված ավելի ուշ ու ավելի հանգամանալից հայտարարությամբ հանդես կգանք։ Այս պահի դրությամբ տեղեկություն տարածել ենք միայն Տաթև համայնքի մասով։ Հիմա տարբեր քննարկումներ են տեղի ունենում, որոնց մասով հետագայում կխոսենք»- ասաց Շահեն Հարությունյանը։

Oragir.news-ին նաև հայտնի դարձավ, որ Փարսյանի հետ համագործակցել կամ ընտրություններին նրան սատարել ցանկացել է «Հայաստան» դաշինքը, բայց հաշվի առնելով, թե ինչ ուժի հետ է Կապանի քաղաքապետն ընտրությունների գնում, համագործակցության մասին խոսակցությունները դադարել են։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ Փարսյանի հետ այդ առնչությամբ անգամ խոսակցություն չի ունեցել։

«Դա իր որոշումն է, թե ում հետ է գնում ընտրությունների, ու կտեսնենք՝ նա այդ դաշինքով կարողանալու է անցնել, թե ոչ։ Շատ ավելի կարևոր հարցերով էինք զբաղված, քան Փարսյանի հետ ընդհանուր եզրահանգման գալը։ Կրկնում եմ՝ դա նրա ինքնուրույն որոշումն է»,- ընդգծեց սյունեցի պատգամավորը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից