Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:24 13-09-2021

Մարզերում անձրև կգա, մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-14-ը, 17-ին՝ առանձին շրջաններում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Եղանակի կանխատեսում

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Ամենաբարձր ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը կգրանցվի Արարատի, Արմավիրի մարզերում ու Վայոց Ձորի նախալեռներում՝ +32 աստիճան։ Առավելագույն ցածր ջերմաստիճանը կգրանցվի մի քանի մարզերում գիշերային ժամերին՝ +7 աստիճան։

Երևան սեպտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի +29-ից +31, երեկոյան՝ +24-ից +26 աստիճան։


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից