copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:19 12-09-2021

Գագիկ Ջհանգիրյանի հետ կապված հերթական սկանդալային պատմությունը. պատմում է նախկին քաղբանտարկյալը

Իշխանափոխությունից հետո ծավալված ներկաներ-նախկիններ քաղաքական գզվռտոցի արդյունքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ տեղի ունեցան: Բանն այն է, որ այս ընթացքում տեղի ունեցան բավականին հետաքրքիր տեղափոխություններ: Որոշները հավատարմության երդում տվեցին, ոմանց դեմ կային երկաթե կոմպրոմատներ, իսկ շատերի համար ընդհանրապես էական էլ չէ, թե որ թևում ու ում թևի տակ են խաղում: Քաղաքական տեղափոխության ու նախկինից ներկա մետամորֆոզի գրեթե դասական օրինակ է նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Ընդհանրապես Ջհանգիրյանի անունն իր ամբողջ գործունեության ընթացքում կապված է եղել տարատեսակ սկանդալների հետ: Դրանցից մեկը մինչև օրս էլ շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում ու դատական գործերի կիզակետում:

Մարտի 1-ի գործով դատապարտված, այնուհետև երկու տարի անց ազատ արձակված Գևորգ Մանուկյանն այն ժամանակ բանտում բազմաթիվ կտտանքների է ենթարկվել: Նրա խոսքով՝ դիմակավորված անձինք հաճախակի մտել են բանտախուց ու դաժան ծեծի ենթարկել իրեն: Հաճախակի ծեծի պատճառով Մանուկյանը կորցրել է աջ աչքի տեսողությունն, ու նույնիսկ 7 վիրահատություններից հետո հույս չկա, որ Մանուկյանը երբևէ կվերականգնի ամբողջական տեսողությունը: Այդ ժամանակ նա դիմել է ՀԱԿ գրասենյակ, որպեսզի իրեն օգնեն դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Այդ ժամանակ ՀԱԿ-ի իրավական հարցերով պատասխանատու Գագիկ Ջհանգիրյանը ցանկացել է հանդիպել Մանուկյանի շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանի հետ: Հանդիպումը կազմակերպվում է, սակայն, ըստ Մանուկյանի, կողմերն ինչ-ինչ հարցերի շուրջ համաձայնության չեն կարողացել գալ: Ինեսա Պետրոսյանը Գևորգ Մանուկյանին է վերադարձնում քրեական գործի նյութերն ու հրաժարվում է հետագա գործակցությունից:

Ջհանգիրյանը Մանուկյանին խոստանում է, որ ինքը կզբաղվի այդ հարցով, սակայն հետագայում գործը գլուխ բերելու համար պահանջում է 500 դոլար գումար: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քրոջ որդու՝ Առաքել Սեմիրջյանի աջակցությամբ Գևորգ Մանուկյանը վճարում է այդ գումարը: Դրանից հետո էլ կարողանում է հանդիպել ԱՄՆ դեսպանի օգնական Դանիել Հոսթինգսի հետ: Այս իրադարձությունը մեծ աժիոտաժ է առաջացնում ՀԱԿ-ում, ու Ջհանգիրյանը սկսում է հետաքրքրվել Մանուկյանի գործով:

Հետագայում, սակայն, գործին որևէ ընթացք չի տրվում: Մանուկյանը ՄԻԵԴ-ին նախնական դիմում էր ներկայացրել, որից հետո անհրաժեշտ էր ներկայացնել իրավաբանական ձևակերպումներով դիմումը: Հենց այս հարցով պետք է աջակցեր Ջհանգիրյանը:

Ըստ Մանուկյանի՝ իրեն անընդհատ վստահեցնում էին, թե գործն ուղարկվել է ու ընթացքի մեջ է:

Հետագայում, երբ Մանուկյանը քաղաքական ապաստան է ստանում Ֆրանսիայում, այնտեղից հետաքրքրվում է, թե ինչ ընթացքի մեջ է իր գործը, և ստանում է պատասխան, որ մերժվել է, քանի որ համապատասխան դիմումն այդպես էլ չի ուղարկվել:

Այժմ Մանուկյանը բնակվում է Ստրասբուրգում ու դատական պրոցեսի մեջ է: Ընթանում է նախաքննություն: Ըստ Մանուկյանի՝ նոր փաստեր են ի հայտ եկել, որոնց մասին հիմա չի ցանկանում խոսել: Նախաքննությունն այժմ կասեցված է, Մանուկյանի՝ Հայաստանում չլինելու պատճառով: Ասում է՝ Հայաստան չի ցանկանում վերադառնալ, քանի որ վախենում է իր ֆիզիկական անվտանգության համար: Եթե երաշխիքներ կտրամադրեն, որ իրեն չեն սպանի, կվերադառնա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի