Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:34 09-09-2021

«Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հայտնաբերվել են ապօրինի թմրամիջոցներ և զինանոց

«Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մայրաքաղաքի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում հայտնաբերել և ոստիկանություն բերման են ենթարկել երևանցի 30-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են պոլիէթիլենային 3 փաթեթ, որոնց մեջ սպիտակ բյուրեղանման զանգվածներ էին, գլանակ և ոսկերչական կշեռք: Բերման ենթարկվածը խոստովանել է, որ հայտնաբերվածը մեթամֆետամին է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Իրավապահները ձեռնարկեցին ծավալուն միջոցառումներ՝ պարզելու, թե ումից և ինչ ճանապարհով է 30-ամյա տղամարդը ձեռք բերել թմրամիջոցը։ Պարզվեց, որ մեթամֆետամինը նրան պարբերաբար իրացնում է Երևան քաղաքի 46-ամյա մի բնակիչ՝ իր 24-ամյա որդու միջոցով։ Իրավապահները ճշտեցին նրանց գտնվելու վայրը: Սեպտեմբերի 2-ին Արտաշատի խճուղում հայտնաբերվեցին և, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին Երևանի 46-ամյա բնակիչը, նրա 24-ամյա որդին և 44-ամյա մի տղամարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ 44-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է 0,29 գրամ դեղնականաչավուն զանգված, մոխրացած հետքերով ապակյա կաթուցիչ և ինքնաշեն ապակյա ծխամորճ։ Ոստիկանությունում 44-ամյա տղամարդը նշել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իսկ ապակյա ծխամորճով օգտագործել էր «կրիստալ»։ Իրավապահները հիմնավոր կասկածներ են ունեցել, որ «կրիստալը» տղամարդուն իրացրել էր բերման ենթարկված 46-ամյա տղամարդը, ինչը հաստատվեց։

«Ոստիկանները 46-ամյա տղամարդու հանցավոր գործունեության վերաբերյալ նաև այլ տվյալներ ունեին։ Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նա տարբեր վայրերում պահում է տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչպես և զենք ու զինամթերք։ Անհերքելի փաստերի ճնշման տակ տղամարդը խոստովանեց և մատնացույց արեց թաքստոցը՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի նկուղը: Նշված վայրից իրավապահները հայտնաբերեցին 983 գրամ մեթամֆետամին, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, 9 մմ տրամաչափի 7 փամփուշտ, փամփշտատուփ՝ լիցքավորված 7 փամփուշտով, արծաթագույն ատրճանակ, ատրճանակի փամփշտատուփ՝ 3 փամփուշտով, «ԱԿՄ» ինքնաձիգ, «ՌՊԿ» գնդացիր, 4 պայթուցիչ, պահունակ՝ լիցաքավորված 45 փամփուշտներով, ինքնաձիգի 24 պահունակ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 30-ական փամփուշտներով, ինքնաձիգի կրակմարիչ, ինքնաձիգի 56 փամփուշտ, ազդանշանային 5 հրթիռ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ, «ՌԳԴ» տիպի 1 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, զրահաբաճկոն, քիմիական նյութերի բանաձևեր, չափաբաժիններ և մատյան՝ որի մեջ գրված էին անուն-ազգանուններ ու գումարի չափեր։ Խուզարկվեց նաև նրա բնակության վայրը, որտեղից հայտնաբերվեցին 14,28 գրամ մեթամֆետամին, 6,82 գրամ ափիոն, 11 գրամ մարիխուանա, «Սայգա» ինքնաձիգ՝ 16 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 19 փամփուշտներով և ողորկափող հրացանի 33 փամփուշտ»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ 46-ամյա տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը բերել էր Արցախից, իսկ թմրամիջոցն իրացրել էր տարբեր անձանց։
Նշանակվել են փորձաքննություններ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել