copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:35 08-09-2021

Կոսովոյի գոյությանը սպառնացող մահացու վտանգն իրավական հիմք էր միջամտության համար, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում ՝ոչ. մաս 2

Օրագիր.news-ը շարունակում է ներկայացնել Կոսովոյի անկախության ճանաչման վերլուծությունն ու զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ:

Միջազգային հանրության համար Կոսովոյի ալբանացիների գոյությանը սպառնացող մահացու վտանգն իրավական հիմք էր միջամտություն և աջակցության ցուցաբերելու համար, մինչդեռ հայկական բանակը չստացավ այդ աջակցությունը, երբ օգնության էր հասնում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին:

Բացի դրանից ՝ անհասկանալի է, երբ մասնագետներն ու հակամարտությամբ զբաղվող երկրները բացառում են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը», միևնույն ժամանակ պահանջում խնդիրը լուծել մի պետության հետ, որի քաղաքական համակարգը բնորոշվում է որպես «սերնդեսերունդ փոխանցվող» կամ «քվազի միապետություն»:

Նույնիսկ քսան և ավելի տարի անց հայ-ադրբեջանական հակամարտության լուծման համար ադրբեջանական կողմն առաջարկում է վերադարձնել Լեռնային Ղարաբաղը՝ փաստացի անկախ մարզի կարգավիճակով:

Այս առաջարկն անում է մի պետւթյուն, որի ղեկավարը երբեք չի բացառել հակամարտության ռազմական լուծումը:

Կոսովոյի անկախության հռչակումից կես տարի առաջ` 2008 թվականի փետրվարի 17 -ին, քաղաքական գիտությունների պրոֆեսոր Արբեն Հաջրուլլահը ներկայացրել էր այդ գործընթացի մանրամասները:

Նա նշել էր, որ Կոսովոյի հակամարտության նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը կփոխվի, եթե այնտեղ տեղի ունենա զինված բախում , և ՄԱԿ-ը հաստատի ժամանակավոր կառավարման առաքելություն Կոսովոյում:

Արբեն Հաջրուլլահն այս ամենի վերջում կանխատեսում էր մի նոր պետության հիմնում:

Հեղինակը գրում է նաև այն օրերի մասին, երբ չճանաչված Կոսովոյի վարչապետը նամակներ էր գրում օտարերկրյա դեսպաններին՝ խնդրելով ճանաչել Կոսովոյի ինքնավարությունն ու անկախությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում, եթե ​​ԵՄ-ն մասնակցեր այդ «սառեցված» հակամարտության լուծման որոնմանը, ապա եվրոպացիները պետք է հաշվի առնեին մի կողմից ԱՄՆ-ի և Թուրքիայի, մյուս կողմից`Ռուսաստանի և Իրանի շահերը:

Կրեմլում կարծում են, որ Վրաստանի ճգնաժամը լուծվել է Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունների միակողմանի ճանաչման միջոցով: Չնայած պատերազմող կողմերը խաղաղության պայմանագիր չեն ստորագրել, սակայն դժվար թե Ռուսաստանը չեղյալ հայտարարի իր որոշումները: «Երկարաժամկետ հեռանկարում հնարավոր չի լինի խուսափել ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրողությունների ճանաչումից», - ասում է «Գիտություն և քաղաքականություն» հիմնադրամի ներկայացուցիչ Պիտեր Շմիդտը:

Բալկաններում ԵՄ կայունության համաձայնագրի փորձը կարող էր օգտակար լինել նաև Հարավային Կովկասում, քանի որ այն կանխեց հերթական առճակատումը տարածաշրջանում: Կոսովոյի անջատման իրավունքի ճանաչումը ճիշտ էր, նույնիսկ եթե այն Սերբիայի հետ մշտական ​​քաղաքական լարվածություն է առաջացրել:

Բրյուսելը պետք է նույն հեռատեսությունն ունենար նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ՝ թույլ չտալով իրեն կուրացնել ադրբեջանական նավթով:

Ինքնորոշո՞ւմ, թե՞ անջատում. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Կոսովոյի անկախությունից հետո. մաս 1

Անկախացող երկրների նկատմամբ Ռուսաստանի կտրուկ վերաբերմունքն ու Հայաստանին լռության դատապարտումը. մաս 3

ԼՂ հակամարտության ընթացքն Աբխազիայի անկախության ճանաչումից հետո, և Կրեմլի գրանցած միակ «խաղաղարար հաջողությունը». մաս 4

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»