Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:33 07-09-2021

ԱՄՆ-ն պետք է համակերպվի այն փաստի հետ, որ Անկարան Ռուսաստանից ձեռք է բերել «Ս-400» ԶՀՀ. Թուրքիայի ԱԳՆ

Միացյալ Նահանգները պետք է ընդունեն այն փաստը, որ Թուրքիայի կողմից Ռուսաստանից «Ս-400» հրթիռային համակարգերի ձեռքբերումն ավարտված է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է TRT Haber-ը:

««Ս-400»-ի դեպքում աշխատանքն ավարտված է: Այժմ Միացյալ Նահանգները պետք է համակերպվեն դրա հետ... Մենք ունենք հակաօդային պաշտպանության կարիք, քանի դեռ չենք ստեղծել մեր սեփականը: Եթե ​​ԱՄՆ-ն կարողանա այն մեզ վաճառել, եթե մենք կարողանանք պայմանավորվել գնի և այլ ուղղությունների շուրջ, ապա կարող ենք գնել նրանց ՀՕՊ համակարգը, նույնիսկ եթե այն ավելի թանկ է: Մենք կարող ենք վերցնել նաև ամերիկյան համակարգը»,- ասել է նախարարը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից