copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:41 07-09-2021

Մենք դեպքեր գիտենք, որ պատվաստված մարդիկ մահացել են. Արա Զոհրաբյանը՝ պատվաստումների պարտադրանքի մասին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախաձեռնող խումբը ստեղծվել է և համալրվում է: Արդեն ներգրավվել են բժիշկներ, փաստաբաններ, մանկավարժներ և այլ ոլորտի մասնագետներ:

Տեղյակ եմ, որ կան նաև այլ հարթակներ: Այս նախաձեռնություններն ի վերջո նպաստելու են, որպեսզի քաղաքացին օբյեկտիվ տեղեկատվություն ստանա:

Կցանկանամ անդրադառնալ իրավական մի քանի խնդրի:
Կորոնավիրուսի կանխարգելման համար չեն կարող հարկադրանքով պատվաստել մեզ, առնվազն 2 պատճառով՝

1. Սահմանադրության 25-րդ հոդվածը չի թույլատրում բժշկական փորձի ենթարկել մարդուն առանց իր համաձայնության, իսկ այս փուլում լիարժեք չփորձարկված պատվաստանյութերի կիրառումը մարդկանց նկատմամբ բժշկական փորձի դասական օրինակ է.

2. Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը: Ինչ է սա: Սահմանադրությունն ասում է, պետություն, եթե դու կցանկանաս մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանափակել, ապա քեզ համար խաղի կանոն եմ տալիս: Դա կարող ես անել, եթե այդ սահմանափակման համար ընտրված միջոցները պիտանի են և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:


Հիմա միասին փորձենք վերլուծել արդյոք համաչափության սկզբունքը պահպանված է:
Հարկադրանքով պատվաստողների թիմը մեզ ասում են պատվաստելու ենք ձեզ 2 պատճառով՝ 1) հանրության առողջությունը պաշտպանենք, 2) պատվաստված մարդը ավելի թեթև է տանում վիրուսը: Կարծես թե առաջին հայացքից վատ բան չեն ասում:

1) Հանրային Առողջության մասով ուշադրություն պետք է դարձնենք, որ պատվաստանյութերը չեն ապահովում մարդուն վարակվելուց: Սա անվիճելի է: Պատվաստվածներն էլ են դիմակ կրում, քանի որ կարող են վարակվել և վարակել: Սա արդեն նշանակում է, որ հարկադրանքով պատվաստվելը չի լուծում հանրային առողջության պահպանման խնդիրը: Այսինքն այդ միջոցները չեն ծառայում հանրության առողջության պահպանման նպատակին:

2) Պատվաստված մարդը թեթև է տանում վարակը: Նախ այս թեզը դեռ ապացուցված չէ: Մենք դեպքեր գիտենք, որ պատվաստված մարդիկ մահացել են: Բայց նույնիսկ եթե ապացուցվի, որ պատվաստված մարդը թեթև է տանում վարակը, միևնույն է, սա արդեն վերաբերում է մարդու անձնական տիրույթին և ոչ թե՝ հանրային: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն:

Հարց է ծագում, այս դեպքում ինչու եք ուզում ստիպել մեզ: Հարկադրանքի գործընթացը ոտքից գլուխ հակասահմանադրական է: Մի փորձեք ստիպել մարդկանց:

Պատվաստվել, թե՝ ոչ: Սա յուրաքանչյուր մարդու գիտակցված որոշումը պետք է լինի: Տվեք մարդկանց օբյեկտիվ տեղեկատվություն, թող իրենք որոշեն:
Նախաձեռնող խմբի հետագա քայլերի մասին կտեղեկացնեմ: Դրա մեջ է մտնելու նաև իրավական գործընթացները, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին