copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:58 04-09-2021

Ինքնորոշո՞ւմ, թե՞ անջատում. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Կոսովոյի անկախությունից հետո. մաս 1

Եվրոպական ինտեգրման հետազոտությունների կենտրոնը ծավալուն նյութ է ներկայացրել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրին Կոսովոյի անկախացումից հետո:

Նյութն սկսվում է «Լեռնային Ղարաբաղը Կոսովո չէ», հայտնի խոսքով, որն ասել է Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը Ստեփանակերտում 1999 թվականի հուլիսին՝ հավելելով.«Մենք արդեն ունենք մեր պետությունը»:

Նրա խոսքով, ի տարբերություն Կոսովոյի ալբանացիների, Լեռնային Ղարաբաղի հայերը պաշտպանվեցին սեփական ուժերով և դրանով իսկ փրկեցին ՆԱՏՕ-ին և միջազգային հանրությանը բազմաթիվ զոհերից:

«Այնուամենայնիվ, մենք ո՛չ ֆինանսական, ո՛չ բարոյական աջակցություն չենք ստացել պետությունների համայնքից», - հավելել է Ղուկասյանը:

Ինքնորոշման և անջատման իրավունքների վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ և հետազոտություններ են հրապարակվել թե՛ քաղաքագիտության, թե՛ միջազգային իրավունքի ոլորտում:

Պետություններից անաջատվելու ջանքները նույնքան հին են, որքան հենց իրենք՝ պետությունները:

Ի վերջո, միջազգային իրավունքի համաձայն, միջպետական հարաբերություններում մշակվել են ինքնիշխանության և տարածքային անձեռնմխելիության սկզբունքները պետությունների գոյությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով:

Ապագաղութացումից հետո, ԽՍՀՄ և Հարավսլավիայի փլուզմամբ, սկզբնավորվեց նոր պետությունների ստեղծման երկրորդ ալիքը, այս անգամ նաև Եվրոպայում:

Մինչդեռ տպավորություն էր, թե պետությունների ստեղծման գործընթացը գոնե Եվրոպայում արդեն ավարտվել է:

Անդրադառանալով Կոսովոյի ճանաչման խնդրին՝ նյութում նշվում է, որ եվրոպական երկրներն այդ ժամանակ հստակ հայտարարեցին, որ Կոսովոյի անկախությունը չպետք է նախադեպ ստեղծի մյուս երկրներում առկա հակամարտությունների համար:

Այնուամենայնիվ, ԵՄ-ն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք պաշտպանական պատերազմի միջոցով ազատվել էին Ադրբեջանի ազգային և կրոնական ճնշումներից, չեն կարող օգտվել նույն իրավունքներից, ինչ կոսովացիները:

Չնայած Ռուսաստանի Դաշնությունը հստակ դեմ էր արտահայտվել էր Կոսովոյի անջատման իրավունքին, սակայն Կրեմլը շրջանցեց սեփական սկզբունքները, երբ 2008 -ի օգոստոսի 26 -ին պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ միևնույն ժամանակ հրաժարվելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Այսպիսով, պետությունների անջատման իրավունքի վերաբերյալ տեսական բանավեճերը հարստացվեցին «իրական քաղաքականության աշխարհի» օրինակներով:

Քաղաքագիտական ուսումնասիրությունների կենտրոնում հայտնված Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատման իրավունքի ճանաչումները որոշակի տարընկալման տեղիք են տալիս, օրինակ՝ հնարավո՞ր է արդյոք, որ այդ ճանաչումներով կարելի է բազմաէթնիկ պետությունների և ֆեդերացիաների քայքայման նոր գործընթացի սկիզբ ազդարարել, թե այս նախադեպերն հաստատում են այն սկզբունքը, որ պետությունների անջատման ճանաչումը պահանջում է որոշակի անվտանգության-քաղաքական նախադրյալներ:

Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը միջազգային իրավունքով անջատման օրենքի ընդունման ուղղությամբ կատարված համոզիչ քայլ չէ, քանի որ այս դեպքում փոքրամասնությունների պաշտպանության շարժառիթը միայն պատրվակ էր Ռուսաստանի միջամտական ​​քաղաքականությունը քողարկելու համար:

Հատկանշական է, որ Ռուսաստանը 1991 -ից ի վեր բազմիցս ընդգծել է, որ չի աջակցելու Վրաստանի անջատողական որևէ շարժման:

Փաստորեն, աբխազների և հարավային օսերի անջատման իրավունքի ճանաչումը Ռուսաստանի անվտանգային քաղաքականության գործիքն էր`կանխելու Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ –ին, այդ իսկ պատճառով, Ռուսաստանից դուրս, հազիվ թե որևէ մեկի կողմից քաղաքագիտական վերլուծության ենթարկվի Կոսովոյի և Աբխազիայի, Հարավային Օսիայի դեպքերի միջև կապը:

Ի վերջո, «ոչ ժողովրդավարական Ռուսաստանի» որոշումը չի կարող դրվել նույն մակարդակի վրա, ինչ Եվրոպայի և ԱՄՆ-ի ժողովրդավարական պետությունների շարժառիթները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եվրոպական երկրների հետաքրքրությունների կենտրոնում չէ:

Եթե ​​Կոսովոյի դեպքում ժողովրդավարական պետությունները դատապարտեցին Սերբիայի կառավարության տեղահանման քաղաքականությունը, ապա դա տեղի չունեցավ Ադրբեջանում ապրող հայերի տեղահանման դեպքում:

Կոսովոյի գոյությանը սպառնացող մահացու վտանգն իրավական հիմք էր միջամտության համար, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում ՝ոչ. մաս 2

Անկախացող երկրների նկատմամբ Ռուսաստանի կտրուկ վերաբերմունքն ու Հայաստանին լռության դատապարտումը . մաս 3

ԼՂ հակամարտության ընթացքն Աբխազիայի անկախության ճանաչումից հետո, և Կրեմլի գրանցած միակ «խաղաղարար հաջողությունը». մաս 4

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»