Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:02 04-09-2021

Գիտնականները նախազգուշացնում են COVID-19-ից հետո օրգանների կտրուկ ծերացման մասին

Գիտնականներն ասում են, որ նոր կորոնավիրուսային վարակով վարակված մարդկանց օրգանները կարող են «ծերանալ» տասնամյակներով: Հաղորդում է New York Times-ը:

Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել COVID-19-ով հիվանդացած 89 հազար մարդկանց շրջանում, ինչպես նաև 1.6 միլիոն մարդկանց շրջանում, որոնք կորոնավիրուսով չեն վարակվել:

Փորձագետները եկել են այն եզրակացության, որ 30-40 տարեկան առողջ չափահաս մարդու երիկամների գործառույթի տարեկան կորուստը կազմում է մոտ 1%:

«Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ կորոնավիրուսից ապաքինվածներից 4.757-ը մոտ մեկ տարվա ընթացքում երիկամների գործառույթի 30% կորուստ են ունենում: Սա համարժեք է 30 տարով օրգանի ծերացմանը»,- ասում է դոկտոր Զիյադ ալ-Ալին, որն աշխատանքի հեղինակներից է:

Բժիշկները հստակ եզրակացության չեն եկել, թե ինչու են հենց երիկամներն ամենաշատը վնասվում COVID-19-ից հետո: Նրանց կարծիքով՝ այս օրգանը կարող է հատկապես զգայուն լինել մարմնի բորբոքային պրոցեսների կամ իմունային համակարգի ակտիվացման նկատմամբ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել