copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:06 30-08-2021

Մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը լավ հասկանում է մեդիայի դերը. Սաթիկ Սեյրանյանը լրագրողական գործունեության սահմանափակումերի մասին

Բռնապետական այս կարգերի հաստատմանն ականատես եղա հենց ԱԺ ընդունարանում, որտեղ հրավիրյալների ցանկում անուն ազգանունների կողքին նշված էր, թե ով կարող է հեռախոսով մուտք գործել ԱԺ, ով ոչ: Այդ ցանկում նաև մեդիա կազմակերպություններից մեկի ղեկավարի անունը կար: Սա արդեն տաօրինակ է: Զարմանում եմ, որ դեռ զարմանում ենք: ԱԺ-ում տեղի է ունեցած խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման և կարգի վերաբերյալ քննարկման ընթացքում ասաց Հայաստանի ժուռնալիսերի միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

«Այս տենդենցը նոր չէ: Դեռ երեք տարի առաջ բազմաթիվ առիթներով հայտարարություններ ենք արել. սկսած նրանից, որ սոցիալական ցանցերը մի՛ օգտագործեք պաշտոնական տեղեկատվության համար, տարանջատեք դրանք: Զարանո՞ւմ եք, որ թիրախավորվում են լրագրողներն ու ԶԼՄ-ը, դա նոր երևույթ չէ: Անկախ նրանից, թե սիրում եմ այդ լրատվամիջոցը կամ լրագրողին, թե ոչ, ես պետք է լսեմ այլ կարծիք: Եվ եթե որևէ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ինչ-որ քայլեր են ձեռնարկվում, հարգելի՛ գործընկերներ, պետք է միավորվենք: Զարմանո՞ւմ եք, որ որ սահմանափակումներ են կիրառվում, մի զարմացեք, ավելի վատ են լինելու: Պարզ չէ՞, որ ներկայիս ինշխանությունը, մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, լավ հասկանում է մեդիայի դերը»,- ասում է Սեյրանյանը և հավելում, որ ԶԼՄ համայնքի ներկայացուցիչներից շատերը գործընկերներին ֆինանսական մեծ կորուստների առջև են կանգնեցրել, տեղեկատվության հավաստիության ստուգման ներքո սահմանափակումներ են կիառում ու ահռելի վնասներ են պատճառում:

Լրագրողը նշեց, որ ինքը դեմ է որևէ կոմպրոմիսի, պետք է անհապաղ վերացվեն բոլոր սահմանափակումները, քանի որ մեդիա խնդիրները մենակ մամուլի աշխատողների խնդիրները չեն. «Այս գործընթացով, որը դեռ շատ զարգացումներ կունենա, վտանգված է ժողովրդի ընտրայալների գոծունեության թափանցիկության ու հաշվետվողականության հարցը: Ուղղակի նվաստացուցիչ է, թե ինչպես են վարցվում լրագրողների հետ: Վախենո՞ւմ ենք ասել, որ նախկինում նման բան չի եղել, իսկ երբ խնդիր է եղել նախկինում մենք համախմբվել ենք ու հարթել դրանք: Որևէ մեկին որևէ բանի սպասելիք չկա, մենք պետք է ինքնուրույն պաշտպանվենք: Կոչ եմ անում, որ բոլորս համախմբվենք՝ անկախ մեր հայացքներից: Վիճակն ավելի է վատանալու, նոր փոատաթղթեր են լինելու: Նոյեմբերի 9-ի փաստթղթից հետո դեռ որևէ փաստաթղթի վրա զարմանո՞ւմ եք: Պետք է միավորվենք ու պարզապես հայտարարենք, որ կոմպրոմիսներ չկան, գործող կարգը նորմալ աշխպատում էր»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը