copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:25 30-08-2021

Մանրամասներ Հին Թաղերի ու Խծաբերդի հանձնման և 62 շիրակցիների գերեվարման համար մեղադրվող Ղազարյանի դեմ հարուցված քրգործից

Շատերը կարծում են, որ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման մեջ մեղավոր են ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, սակայն իրավապահ մարմինները գտնում են, որ պարտության միակ պատասխանատուն փոխգնդապետ Արսեն Ղազարյանն է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանն` անդրադառնալով Հին Թաղերի և Խծաբերդի հանձնման և, այդպիսով, 62 շիրակցիների գերեվարման համար մեղադրվող Ղազարյանի դեմ հարուցված քրգործին։

Արսեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով` նա մեղադրվում է հրամանը չկատարելու, մարտական դիրքերը թողնելու, զենք գործադրելուց հրաժարվելու մեջ։

«Ղազարյանին առաջադրված մեղադրանքը խիստ անորոշ է, քանի որ չի հստակեցվում, թե, օրինակ, երբ նրան մեղադրում են զենք չգործադրելու մեջ, ապա ո՞ր շրջանում, ո՞ր դրվագում է նա նման քայլ արել»,–ասաց փաստաբանը` հավելելով, որ Ղազարյանին վերագրվող մեղադրանքում գրված է, որ նա չի կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և չի կազմակերպել իր ենթակա 62 անձանց նահանջը։

Հովհաննիսյանը մանրամասներ պատմեց դեպքից. նրա խոսքով՝ պատերազմից հետո Ղազարյանն իր ենթակա 100 անձից բաղկացած զորամիավորմամբ մեկնել է Հին Թաղեր և Խծաբերդ, տեղակայվել են ըստ վերադասի կողմից տված հրամանի։

Ղազարյանը մի քանի տասնյակ անձանց հետ եղել է այլ հատվածում, իսկ 60 անձը՝ այլ վայրում։ Ղազարյանին տված ռադիոկապի միջոցները չեն գործել։ Բացի այդ, ըստ փաստաբանի, դեկտեմբերի 13-ին հայկական կապի օպերատորները կապն անջատել են Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում։ Նույն օրն էլ գրավում են գյուղերը։

«Այստեղ է, որ թաղված է շան գլուխը, և իրավապահները պետք է առաջին հերթին պարզեն` ինչպես եղավ, որ հենց դեկտեմբերի 13-ին կապն անջատվեց և հնարավոր չեղավ պաշտպանություն կազմակերպել։ Հարցն այն է, որ ռադիոկապը չի գործել, իսկ բջջային կապն էլ անջատել են հարձակման ժամանակ»,-ասում է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Ղազարյանն ու իր ենթակայության ներքո գտնվողները զինված են եղել միայն ինքնաձիգներով, իսկ դեկտեմբերի 13-ին ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատներն են մինչև ատամները զինված մի քանի հարյուր հոգով հարձակվել։ Ըստ պաշտպանի` Ղազարյանն իր թիմով կռվել է մինչև վերջին փամփուշտը` բառի բուն իմաստով, իսկ հետո նահանջել են ավելի բարենպաստ դիրքեր, ինչի համար էլ նրան մեղադրանք է առաջադրվել։ Իսկ 62 զինվորների հետ, որոնք գերեվարվել են, այդպես էլ կապ հաստատվել չի ստացվել` ռադիոկապը չի գործել, բջջային կապն էլ անջատված է եղել։

Բացի այդ, ըստ փաստաբանի, Ղազարյանը պատասխանատու է եղել միայն Խծաբերդի համար, բայց մեղադրում են նաև Հին Թաղերում կատարված գործողությունների մեջ։

Ղազարյանն ինքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն` ասելով, որ դրանք իր համար ծիծաղելի են։ Նրա խոսքով` բոլորը գիտեն, որ ինքն այն սպան չէ, որը մարտադաշտում զինվորին մենակ է թողնում։

«Դեկտեմբերի 13-ին` հարձակումից առաջ, հակառակորդի ստորաբաժանման ղեկավարը փորձեց բանակցություններ վարել` պահանջեց հանձնել զենքերն ու 20 րոպեում տարածքը լքել։ 20 րոպե անց հարձակում գործեցին` 12-15 անգամ նրանց ուժերը շատ էին։ Ոչ մի օգնություն չի ցուցաբերվել մեզ, իսկ հարձակման պահին բջջային կապ չի եղել»,–ասաց Ղազարյանը` հավելելով, որ ինքն այս ամենում ամենացածր օղակն է եղել, որն անձակազմի հետ է անմիջապես շփվել։

Հարցին, թե հնարավո՞ր է` կազմակերպված է եղել այդ գյուղերը հանձնելը, Ղազարյանը պատասխանեց, որ չի բացառվում։

Ի դեպ, Ղազարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, որի վերաբերյալ քննությունը կկայանա վաղը։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան