copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:47 29-08-2021

Ճապոնիայում պատվաստանյութի ևս մեկ խմբաքանակում հայտնաբերվել է օտարածին նյութ

Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ևս մեկ խմբաքանակ եղել է օտարածին նյութերով: Այս մասին հաղորդում է Օկինավա պրեֆեկտուրան: Տարածաշրջանի հիվանդանոցներից մեկում դեղամիջոցը պացիենտներին ներարկելիս սրվակում և երկու ներարկիչներում հայտնաբերվել է սև գույնի նյութ: Այն բանից հետո, երբ ստուգել են ամբողջ խմբաքանակը, ևս մեկ ներարկիչի մեջ գտել են վարդագույն խառնուրդ:

Հաղորդվում է, որ այդ խմբաքանակից արդեն հասցրել են պատվաստել 400 մարդու: Բժիշկներն ամեն անգամ վիզուալ ստուգում էին օտարածին նյութերի առկայությունը դեղամիջոցների պարունակության մեջ և համոզվում, որ ամեն ինչ մաքուր է: Պատվաստվածների շրջանում առողջական խնդիրների մասին չի հաղորդվում:

Միջադեպի պատճառով պատվաստման կենտրոններից մեկում ստիպված են եղել դադարեցնել պատվաստումը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից