copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 23:44 28-08-2021

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. ԳԱԶ-53-ը ինքնաբերաբար առաջ է ընթացել և հայտնվել ձորում. առջևի շթի վրա կանգնած 14-ամյա տղան տեղում մահացել է. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Գավառ բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել տղա երեխայի դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղի բնակիչ, 14-ամյա Սպարտակ Կ.-ն էր: Ոստիկանները՝ համագործակցելով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների հետ՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ, պարզել են, որ երեխայի դին հիվանդանոց է տեղափոխվել իրենց գյուղից: Ըստ նախնական տեղեկությունների, երեխան գյուղում վարելիս է եղել ԳԱԶ-53 մակնիշի բեռնատարը, և այն ընթացքում հանգել է, տղան բարձրացել է՝ «կապոտը» բացել է, որպեսզի տեսնի, թե ինչն է մեքենայի խնդիրը, այդ ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար 100 մետր առաջ է ընթացել մոտ դեպի ձորը ու քանի որ երեխան կանգնած է եղել ավտոմեքենայի առջևի շթի վրա, վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ, իսկ բեռնատարը բախվել է շինության պատին: Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննրչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից