copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:28 28-08-2021

Վրաստանում մեծահասակների մոտ 13%-ը լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական ընթացքն ավարտել է 361,310 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 12,7%-ը: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը:

Պատվաստանյութի միայն մեկ դոզան է ստացել 760,899 մարդ, կամ չափահաս բնակչության ավելի քան 26,6%-ը: Այսպես, օգոստոսի 28-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1,122,209 ներարկում: Անցած շաբաթվա ընթացքում երկրում միջինում օրական կատարվել է 25000 ներարկում: Նախորդ օրը իրականացվել է COVID-19-ի դեմ ավելի քան 26,7 հազար պատվաստում:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին՝ աստիճանաբար ընդգրկելով բնակչության նոր խմբեր: Ազգային արշավը լայն տարածում է գտել հուլիսի 5-ին:

Այս պահին Վրաստանում Pfizer-ով պատվաստումը թույլատրվում է 16 տարեկանից բարձր անձանց համար: 45 տարեկանից բարձր մարդիկ կարող են ընտրել AstraZeneca-ն, իսկ 18-ից բարձր անձինք՝ Sinovac-ը կամ Sinopharm-ը: Միևնույն ժամանակ, կարելի է պատվաստվել կամ նշանակմամբ, գրանցվելով Առողջապահության նախարարության կայքում, կամ առաջին հերթին ծառայություն մատուցելու սկզբունքով:

Ազգային ծրագրի համաձայն՝ Վրաստանի մեծահասակ բնակչության 60%-ը կամ մոտ 1,3 մլն քաղաքացի պետք է պատվաստվեն կորոնավիրուսից մինչև 2021 թվականի վերջ: Փորձագետները կարծում են, որ դա բավական կլինի կոլեկտիվ անձեռնմխելիություն ձևավորելու համար։ Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի