copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:41 26-08-2021

Ագարակաձորում թակարդի մեջ հայտնված արջը փրկվել է

Օգոստոսի 24-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգ է ստացել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, որ Վայոց ձորի մարզում արջին օգնություն է անհրաժեշտ։ FPWC թիմը շտապել է կենդանուն օգնության։

FPWC թիմից հայտնում են, որ պարզվել է՝ գորշ արջի մոտ 2 տարեկան առանձնյակն Ագարակաձոր գյուղի մոտակայքում հայտնվել է թակարդի մեջ եւ նրան հարկավոր է օգնություն։

Հիմնադրամի մասնագետները հատուկ հեռահար թմրեցնող սարքի միջոցով քնեցրել են կենդանուն եւ տեղափոխել անվտանգ վայր։ Գորշ արջն ուշքի գալով վերադարձել է վայրի բնություն։ Տեղում աշխատել են FPWC թիմի անդամները, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, ինչպես նաեւ՝ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներ։

Ընդգծենք, որ գորշ արջը ՀՀ կենդանիների կարմիր գրքում ներառված կենդանատեսակ է եւ ունի հատուկ պահպանության կարիք։ Գորշ արջի որսն արգելված է, ինքնաշեն կամ այլ թակարդներ տեղադրելը նույնպես անթույլատրելի է եւ նախատեսում է պատասխանատվություն։

FPWC շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար եւ հիշեցնում՝ վայրի կենդանու տեղը վայրի բնության մեջ է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին