Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 17:52 25-08-2021

Տղամարդը կնոջ մահից հետո տունը մաքրելու ժամանակ երեք նորածինների դիակ է գտել

Ֆրանսիայում 41-ամյա բնակիչը տունը մաքրելիս գտել է երեխայի քայքայված դիակ: Այս մասին հաղորդվում է BFMTV հեռուստաալիքի կայքում:

Միջադեպը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 23-ին Մեզրե կոմունայում, որը գտնվում է Սարթ դեպարտամենտում: Տղամարդը, իր 44-ամյա կնոջ մահից երկու շաբաթ անց, որոշել է մաքրել տունը: Սկզբում նա սկսել է ապամոնտաժել ավտոտնակի պահարանը, որտեղ գտել է պայուսակներով և հագուստով փաթաթված երեխայի դի: Դրանից անմիջապես հետո տղամարդը ոստիկանություն է կանչել:

Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկել են տունն ու ավտոտնակը և գտել են ևս երկու դիակ: Մոտակայքում հայտնաբերվել է երկու դանակ: Մնացորդների քայքայված լինելու պատճառով անհասկանալի է` դրանք նորածինների՞, թե՞ սաղմերի մնացորդներ են: Ենթադրաբար, բոլոր երեխաները մահացել են տարբեր ժամանակներում:

Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում և դեռ որևէ վարկած չի առաջարկել կատարվածի վերաբերյալ: Տան տերը հարցաքննվել է, առաջիկայում նախատեսվում է դիահերձում և հայտնաբերված մարմինների վերլուծություն:

Նշվում է, որ զույգը համատեղ երեխաներ չի ունեցել, չնայած կինը երկու երեխա է ունեցել նախորդ ամուսնությունից:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել