copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:22 25-08-2021

Հայկ Սարգսյանը բացատրեց, թե ինչից սկսվեց բախումը. Մանուկյանը խոստացավ անուն հայտնել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո շարունակեց իր ընդհատված ելույթը։

Իր խոսքում նա մեկնաբանեց կատարվածը` ասելով. «Ես, պատասխանելով մեր ընդդիմադիր գործընկերների` վերջին 2 օրվա ընթացքում մեր քաղաքական թիմի ու մեր վարչապետի հասցեին հնչող մեղադրանքներին, ակնարկ արեցի, թե ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարում, որպեսզի մեր հայրենակիցների համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին»։

Սարգսյանի խոսքով, իր ելույթի ժամանակ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքել է։ ««Դուք բանակը քանդել եք, կամ թալանել եք»,– սրա նման ինչ–որ արտահայտություն արեց, որին ի պատասխան, բայց ոչ Սեյրան Օհանյանի անունը նշելով կամ ձեռքով ցույց տալով նրան, ես հայտարարեցի, որ պաշտպանության այն նախարարները, ովքեր փողով կամ զանգով մարդ են բանակից ազատել, նրանք դավաճաններ են, ինչին ի պատասխան Սեյրան Օհանյանը շիշ շպրտեց ինձ վրա, և ասաց` դավաճանները դուք եք»,– պատմեց Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով, դա փաստ է, որի մասին Հայաստանում բոլորը գիտեն, թե որ թվականին բանակից ազատվելը կամ «լավ տեղ» ծառայելը ինչ արժեք է ունեցել։

Հայկ Սարգսյանի ելույթին հակադարձեցին նրանից հետո ամբիոնին մոտեցած ընդդիմադիր պատգամավորները։

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար, դավաճան է նա, ով, օրինակ Լոռու մարզում ժամանակին փողով ազատվել է ու էսօր ճղճղում է»։ Դահլիճից պահանջեցին, որպեսզի Մանուկյանն անուն հայտնի։ Ի պատասխան նա խոստացավ իր նշած դեպքի մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին։



Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել