copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:43 22-08-2021

Դերասան Մայքլ Քեյնը ութ տարի փորձել է աչքերը չթարթել

Բրիտանացի հայտնի դերասան Մայքլ Քեյնը պատմել է, որ իր դպրոցական տարիներին ութ տարի փորձել է աչքերը թարթել: Դերասանի խոսքով՝ դա մարդկանց մահու չափ վախեցրել է, քանի որ նրանք կարծում էին, որ ինքը խելագար է:

Այդ է պատճառը, որ դերասանը ստացել է «Օձի աչքեր» մականունը: Այս մասին Քեյնն ասել է բրիտանական The Mirror-ին տված հարցազրույցում:

Քեյնը կարծում էր, որ այս մեթոդը կօգնի իրեն ավելի համոզիչ տեսք ունենալ էկրանին:

Ինչպես նշում է թերթը, նմանատիպ տեխնիկա կիրառել է մեկ այլ անգլիացի դերասան՝ Էնթոնի Հոփքինսը: Դա օգնել է նրան հիանալի մարմնավորել մոլագար Հաննիբալ Լեկտորի դերը 1991 թ. «Գառնուկների լռությունը» ֆիլմում: Հոփքինսը նշել է, որ աչքերը չթարթելու դեպքում հնարավոր է հիպնոսացնել լսարանը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի