copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:46 22-08-2021

Աֆղանստանի մի քանի շրջաններ մնացել են թալիբների վերահսկողությունից դուրս

Աֆղանստանի այն սակավաթիվ շրջաններից մեկը, որ մնացել է թալիբների վերահսկողությունից դուրս, Փանջշիրի կիրճն է, որը երկրում քաղաքացիական պատերազմի շարունակման ներուժ է թողնում:

Ինչպես հայտնում է «Իզվեստիան», Աֆղանստանում, ըստ Պետդեպի տվյալների, կա մոտ 15 հազար ամերիկացի քաղաքացի: Այնուամենայնիվ, ոչ բոլոր ամերիկացիներն են գտնվում Քաբուլի օդանավակայանում, կամ նույնիսկ երկրի մայրաքաղաքում: Օդանավակայանում գտնվող ամերիկյան զորախումբը խոստովանել է, որ անմիջականորեն աշխատում է թալիբների հետ՝ հակամարտությունները կանխելու համար:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մինչև օգոստոսի 31-ը պետք է տարհանվեն 5800 զինծառայող և Ամերիկայի բոլոր քաղաքացիները:

Փանջշիրի կիրճում հակաթալիբական շարժումը ղեկավարում էր Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը: Նա կոչ է արել Արեւմուտքին սկսել զենքի մատակարարումը իր հրամանատարության տակ գտնվող աշխարհազորայիններին: Սալեհն իրեն անվանել է Աֆղանստանի ժամանակավոր ղեկավար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից