copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:44 20-08-2021

Financial Times-ը բացահայտել է թալիբների եկամուտների աղբյուրները

Վերջին 20 տարիների ընթացքում թալիբները եկամուտ են ստացել ոչ միայն թմրանյութերի առևտրից, նրանք «մակաբույծ ստվերային վարչակազմ» են ղեկավարել, - գրում է Financial Times- ը:

Հաղորդվում է, որ «Թալիբան» շարժման կողմնակիցներն իրենց եկամտի զգալի մասը ստացել են ոչ միայն ափիոնի, հերոինի և մետամֆետամինի առևտուրից, այլև այլ աղբյուրներից: Դրանք են երկրով անցնող վառելիքի ու ծխախոտի հարկերը: Թալիբները նաև լրացուցիչ եկամուտ ունեին օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման արդյունքում:

Ինչպես թերթի հետ զրույցում հայտարարել է Աֆղանստանի գծով փորձագետ և Բրիտանական Overseas Development Institute վերլուծական կենտրոնի խորհրդատու Դեյվիդ Մենսֆիլդը, օրինական ապրանքների հարկումը Թալիբանի եկամտի հիմնական աղբյուրն է: Նրա խոսքով, թմրանյութերը շարժման համար ֆինանսավորման այդքան էական աղբյուր չեն եղել, «ինչպես շատերն են պնդում, [ինչը] հանգեցրել է տնտեսության խեղաթյուրված ընկալման»:

Ըստ թերթի՝ հանրապետությունում իշխանության զավթումից հետո թալիբները խնդիրներ են ունեցել պետական ​​ծառայողներին աշխատավարձերի վճարման, ինչպես նաև պետական ​​հիմնարկների գործունեության հետ: Երկրի նախկին նախագահ Աշրաֆ Գանիի կառավարությունում կոռուպցիայի պատճառով շատ աֆղանցիներ, որոնք հոգնել են կաշառք տալուց, աջակցում են թալիբներին: Սակայն այդ քաղաքացիներն արդեն շտապել են իրենց գումարները հանել բանկերից, ասվում է հրապարակման մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից